Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Կարծում են՝ իրենց չեն հասնելու

Կարծում են՝ իրենց չեն հասնելու
03.04.2024 | 06:55

Նստել և ուշադիր հետևում ենք, թե ոնց են երկիրը տանում թուրքացման։ Ոչ մի բան բաց չենք թողնում, ամեն ինչ նկատում ենք։ Կամ կարծում ենք, թե նկատում ենք։ Բայց ՕԳԳ չկա։ Միայն նկատում ենք, հետևում ենք, ասում-խոսում-քննադատում ենք։

Չէ, բան չեմ ասում, մի հետևող ու բան չանող էլ ես եմ։

Բայց ես մի բանում էլ եմ վստահ. հեսա որ էս հարցերից պրծնեն, սրանք ընկնելու են երկրի մեծահարուստների հետևից ու հերթով, հատ-հատ ունեզրկելու են։ Սարքելու են բոմժ։ Որովհետև երկրում իշխանափոխություն անելու համար պետք է փող, շատ փող։ Իսկ էդ փողն ունեն միայն մեծահարուստները։ Ու մի հոգին դա չի կարող անել։ Գոնե մի քանիսը պետք է իրար հետ միանային էդ գործում։ Չարեցին։ Կարծում են, որ իրենց հետ լավ են, իրենց չեն հասնելու։

Նույն ձևով հայկական գյուղերն էին հերթով կոտորվում, կարծում էին, որ կողքի գյուղին կոտորող թուրքական ջոկատը չի մտնի իրենց գյուղ։

Այ, նույն ձևով Հայաստանի մեծահարուստներին սրանք ունեզրկելու են մինչև վերջ։

Ու երևի հասնում է:

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 2044

Մեկնաբանություններ